-Պիտի խմես, -ասաց՝ դեմ տալով ծիրանի մաքուր օղին, որի թանձր տեսքից միայն հասկանում էիր, թե քանի մեղրածոր ծիրան է ճզմվել՝ վստահաբար այլ աշխարհ տանող թուրմն ստանալու համար:
Կարդալ Ավելին
Կաթսան թարս էր դրել գազին: Արդեն հիսուն տարվա կնիկ էր ու առաջին անգամ շփոթել էր լվացարանն ու գազօջախը: Լավ է ջուրը տաք չէր, բրինձը՝ ջհանդամը: Որ հիշում է, թե հայրը ոնց էր վագոններով սնունդ բերում, որի կեսը փչանում էր, մի մասն էլ աղքատներին էին
Կարդալ Ավելին
Ճամպրուկները ծանր էին՝ հիշողությունների պես: Քանի որ ամենաքիչ շորը հայրն ուներ, ընտանեկան տեղաշորը նրա ճամպրուկում էին դասավորել: Մայրը նույնիսկ արդուկել էր, չնայած հասկանում էր՝ մեկ է ճմրթվելու է: Աղջկա ճամպրուկը մանուշակագույն էր ու ամ
Կարդալ Ավելին
Պատերը պիտի ներկեր: Ո՞վ է տեսել, որ տան պատերը կարմիր լինեն: Առաջ ջահել էին, մեկին՝ արյան կամ սիրո մեջ խեղդելու ցանկությունը մեծ էր, հասկանալի էր: Հիմա ձմեռը չոքել էր դռանը, փառք Աստծո, կարտոֆիլն ու փայտը բոլ-բոլ էին. սոված չէին մնա, չէին մրսի:
Կարդալ Ավելին
Ատամհատիկին Նորիկը ոչինչ էլ չէր քաշել: Երբ նստեցրին Էրեբունի գորգի հենց մեջտեղում, այնտեղ, որտեղ ամենամեծ եղնիկներն են՝ հենց ցատկի պահին, փոքրիկ Նորիկն սկսեց տզզալ, ինչից հետո Նորիկի հայրը՝ Ռուբիկը, հաշվի չառնելով, որ բազմաթիվ հյուրեր կան,
Կարդալ Ավելին