Խոստացավ լինել առողջ և ապրել երկար, երկար...

Այսօր Հայաստանի և Արցախի ազգային հերոս, Շուշիի հաղթանակի կերտող ու անբասիր զինվորական Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի ծննդյան օրն է: Նրա ոգեշնչող ու լուսավոր կերպարն ու հիշողությունը նրա մասին այսօր մեզ անհրաժեշտ է օդ ու ջրի նման: «ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում Գեղեցիկ Մարգարյանի  «Խրամատներով դեպի լույս» գրքից «Խոստացավ լինել առողջ և ապրել երկար, երկար» ակնարկը՝ նվիրված Կոմանդոսին:

 

***

... Հեռվից ժպտաց ինձ. կամ հիշեց, կամ էլ ջերմությունիցս ժպտաց: Շա՛տ անուշ ու ամաչկոտ ժպտաց` իրեն հատուկ:

Երբ լրագրողը մոտեցավ ու խնդրեց` հարցազրույցի համար, էլի ժպտաց... Հիմա էլ ուրիշ ժպիտով, ու էլի ամաչկոտ...

Արդեն ինձ հետ էր խոսում… Անգամ ողջագուրվեցինք քնքուշ ջերմությամբ: Հայր ու աղջիկ ասես...

Վերարկուով էր, շարֆով...

Ուզեց առանց դրանց խոսել...

Կամ էլ իրեն ասացին` առանց դրանց լինի...

Շարֆը ուսերիս գցեց, վերարկուն տվեց ձեռքս: Ու էլի ժպտաց...

Հետո արդեն խոսում էր... Դևի մասին: Ասում էր՝ ինքը, զինվորական լինելով, Դևից սովորում էր:

Էդպես ասելու համար պիտի ՄԵԾ լինես...

Էդպես ասելու համար պիտի Շուշի գրաված լինես...

Ավարտվեց հարցազրույցը...

Իրերը վերադարձրի, ուղեկցեցի սրահ` Կոﬕտասի անվան թանգարան-ինստիտուտի սրահ:

Հրաժարվեց պատվավորների համար առանձնացրած առաջին, երկրորդ կարգերից: Ասաց` երրորդում պիտի նստեմ:

Ինքը`առաջին նստարանին, ես էլ՝ կողքին, զուգահեռ շարքում...

Սկսվեց ﬕջոցառումը...

Դավթի մասին խոսք, հետո` ֆիլմ` «Նվիրյալները»:

Հետո խոսքը փոխանցվեց ԻՐԵՆ...

Խոսեց իր նման...

Փնտրեց բառերը, փոխարինեց ռուսերեններով, բարբառային բառերով, ﬔկ-ﬔկ էլ թողեց ﬕտքը առաջ անցավ, որ հետ գա, բայց չեկավ...

Ու ոչինչ չխանգարեց, որ բոլորը ﬔծ ակնածանքով ու ջերմությամբ լսեն ՄԵԾԻՆ, քանի որ ՆԱ երբեք չի սարքում խոսք:

ՆԱ խոսում է աﬔնա՛մարդկային ապրուﬓերի ու զգացողությունների մասին, ՆԱ գիտե աﬔնահերոսականն էլ ներկայացնել իրենից դուրս եղած ﬕ բանի նման` բնավ չկարևորելով ﬕայն եզակիներին տրված իր ռազմավարական տաղանդը...

Առանց իր տղերքի ինքը ոչինչ անել չէր կարող` սա ՆՐԱ աﬔն անգամվա ասվող խոսքն է` ոչ թե սարքովի: Շիտակ ասվող խոսքը...

Ես ﬕ քանի անգամ լուսանկարեցի ԻՐԵՆ…

Նկատում էր թե չէ`ժպտում էր...

Այդ պատկառելի տարիքում ցանկալի է աﬔն ﬕ ուշադրություն, կարծում եմ...

Ու ԿՈՄԱՆԴՈՍԸ դա չէր թաքցնում...

Ու երբ վերջացավ օրը՝ ﬕ քանի հանդիպում, զրույցներ, մտքերի փոխանակում, հանդիպում իմ գրքերի հրատարակիչների` Մկրտիչի և Նարինեի հետ, որոնք, հաճելի զուգադիպությամբ, ևս այստեղ էին` Դավիթ Սարապյան հայորդու գրքերի շնորհանդեսին:

Դռների մոտ նորից հանդիպեցի գեներալին: Այժմ արդեն ազատամարտիկ տղաներով շրջապատված. բոլորն էին ցանկանում լուսանկարվել գեներալ-մայորի հետ. ինքն էլ սիրով համաձայնում էր...

Հասցրեց հարցնել` որտեղ եմ ապրում...

Ասացի...

Ասաց`դե գնացինք: Բռնեց ձեռքս, ու քայլեցինք...

Ասաց, որ անպայման տուն կհասցնեն ինձ...

Առարկեցի` թե ինքս կգնամ...

Չընդունվեց...

Այնքա՛ն հոգածություն կար հայացքում ու ասածում...

Երջանիկ էի, որ պիտի դեռ ﬕ քանի րոպեներ ևս վայելեմ այդ հաﬔստագույն մարդու ներկայությունը...Հզոր զինվորականի ներկայությունը...

Երբ արդեն մոտեցանք իմ թաղամասին, ﬔկ անգամ էլ ﬕջարկեցի, թե՝ արդեն կարող եմ ինքս տեղ հասնել. այս անգամ առարկությունը սիրուն հումորով էր` դու իմ շարֆը պահես, ու ես քեզ տուն չհասցնե՞մ...

Եվ ի՜նչ անուշ էր ժպտում...

Ինքը`հակառակորդի ահուսարսափ գեներալը, ժպտում չէ, է՛, ծիծաղում էր վարա՛ր, լիաթո՛ք...

Ինքը` Արկադի Տեր-Թադևոսյանն էր ինձ ուղեկցում...

Խոստացավ առողջ լինել ու ապրել երկար-երկար...

Խոստացավ նաև, որ անունս չի մոռանա, քանի որ «անունս ինձ շա՛տ է սազում»...

Մենք արդեն 4-րդ անգամ ենք հանդիպում. երկու անգամ հրավիրված է եղել Երևանի պետական հումանիտար քոլեջ՝ իմ կազմակերպած «Մայիսյան եռապատում» և «Պատիվ ունեմ» ﬕջոցառուﬓերին...

Վերջին հրավերը ապրիլյան քառօրյայից հետո էր... Երբեք չեմ մոռանա, որ ինքը մոտեցավ ու հերթով սեղﬔց իմ բոլոր ծառայած տղերքի ձեռքերը...

Օրերով նրա խոսուն հաﬔստության ու պարզ կեցվածքի ազդեցիկ տպավորության տակ էին տղաները ու շարունակ կրկնում էին, թե ինչպես է կարևորել իրենց, թե ինչպես է ասել, որ իրենցից ﬕշտ սովորելու բան ունի...

… Մեկ անգամ էլ քայլեցինք ﬕասին, ﬕնչև Եռաբլուր, երբ հավերժություն էինք ճանապարհում Արայիկ Խանդոյան հայորդուն` Միայնակ Գայլին...

Եվ չորրորդ անգամ այսօր հանդիպեցինք, ինչպես բոլորն էին ասում, հայրենաՏԵՐ Դավիթ Սարապյան ազատամարտիկի զոհվելու օրը՝ դեկտեմբերի 10-ին:

Արդեն տանն եմ...

Գրեթե երեք ժամ...

Սակայն դեռ ինքս ինձ հետ չեմ. դեռ էն շշﬔլու իրադարձություններում եմ, էն հերոսական դրվագներում ﬔր տղերքի, որ էս անասելի հպարտության զգացուﬓ ունենալու ոգեղեն բերկրանքն են ինձ պարգևել...

Խոնարհվում եմ Ձեր ոգու առաջ, ﬔծ ու շիտակ մարդ, անպարտելի զինվորական, ﬔր սիրելի, սիրելի Կոմանդոս…

Հետգրություն

Մտածում էի՝ երբ էլի կտեսնեմ ու կլսեմ Ձեզ...

Ու այս գրառուﬕցս ընդաﬔնը 2 աﬕս անց ես նորից երջանիկ ժպտում էի Ձեզ...

Այս անգամ ﬔր հանդիպումը եղավ ՆԱՄ-ում Զաքար Ավանեսյանին նվիրված երգի շնորհանդեսին, որ կազմակեպել էր երգի հեղինակը՝ Անի Մարգարյան հայուհին...

Դավթի օրը չափազանց ﬔծ էր հուզմունքս. արցունքիս ﬕջով ընդաﬔնը նայում էի Ձեր կողմը, թե ինչպես են բոլորը լուսանկարվում Ձեզ հետ...

Նայում էի ու բաց չէի թողնում ինձ բաժին հանած Ձեր թանկագին հայացքը...

Վերջին հանդիպումը պակաս հուզուﬓալից չէր:

Սակայն ցանկությունս էր այնքա՛ն ﬔծ՝ տասնﬔկ տարի անց լուսանկարվելու Ձեզ հետ էլի՛ ﬔկ անգամ...

7.05.2020

Հետգրություն…

Հիմա, երբ պատրաստ է գիրքը տպագրության, Դուք արդեն, ավա՜ղ, երկնային արքայությունում եք, սիրելի Մարդ…

Գնացել եք՝ հանելու շփոթմունքը տղերքի…

Գնացել եք՝ հավատացնելու, որ սա վերջի՛ն կռիվը չէր…

Գնացել եք՝ ավետելու ﬔր երկնավորներին, որ ﬔր վերջին կռիﬖերը հաղթանակով են վերջակետվում…

 

02.04.2021

Գեղեցիկ Մարգարյան