Սիրո և կարոտի նամակներ

Քեթրին Մենսֆիլդը՝ Ջոն Միդլթոնին

 

Սիրելի՛ս,          

Ես իսկապես անձնական գրքույկիդ մեջ եմ թողել այս տողերը։ Դե գիտես, կանոն չեմ խախտել, ուրիշ որտե՞ղ պիտի թողնեի սիրային նամակն այս։ Ուզում էի սիրային նամակ գրել քեզ այսօր։ Դու ամբողջովին իմ մասին ես, ասես շնչում եմ քեզ, լսում եմ քեզ, զգում եմ քեզ իմ մեջ, իմ ներսում․․․

Այսօր՝ կեսօրին, երբ թեյի էիր եկել, մի բրիոշ վերցրիր, այն ուղիղ երկու մասի բաժանեցիր, ու սկսեցիր ներսի խմորի հետ խաղալ։ Դու միշտ այդպես ես անում, երբ ձեռքիդ բրդուճ է հայտնվում, սա՛ է քո ձևը, այդ պահին գլուխդ էլ մի կողմ ես թեքում․․․

Երբ ճամպրուկդ բացեցիր, ես տեսա քո հին «Feltie» ֆրանսերեն գիրքը և մի սանր․․․ լիակատար խառնաշփոթ: «Ես ընդամենը 3 թաշկինակ ունեմ»: Ինչո՞ւ պետք է գրածդ տողերն ու այս հիշողությունն այսքան քաղցր լինեն ինձ համար:

Անցած գիշեր նախքան քնելդ դու մի պահ կանգնեցիր՝ ամբողջովին մերկ, մի քիչ առաջ կռացած, դու խոսում էիր։ Դա ընդամենը մի ակնթարթ էր։ Դա դու էիր, իրական դու, ու ես քեզ այնքան էի սիրում այդ պահին՝ ներսումս կուտակված ամբողջ քնքշությամբ։ Ահ, սիրելիս, խոսքս ամենևին էլ կրքի մասին չէ։ Ո՛չ, դա այն ամենի մասին էր, ինչն ինձ ստիպում է զգալ, որ քո մարմնի ամեն մի սանտիմետրն այնքան թանկ է ինձ համար՝ փափուկ ուսերդ, տաք մաշկդ, ականջներդ, երկար ու սառը ոտքերդ, որովայնդ և նիհար ու սլացիկ մեջքդ: Այդ ոսկորից անմիջապես ներքևի հատվածը, որը դուրս է ցցվում պարանոցիդ անմիջապես հետևից, որտեղ մի փոքրիկ խալ եմ նշմարում։ Մասամբ այն պատճառով, որ մենք երիտասարդ ենք, որ ես զգում եմ այս քնքշությունը, ուզում եմ ասել՝ ես սիրում եմ քո երիտասարդությունը։

-Գիտե՞ք, մենք երկուսով ամեն ինչ ունենք մեր առջև, և մենք շատ մեծ գործեր կանենք, -ես կատարյալ հավատում եմ մեզ, և այնքան կատարյալ է իմ սերը ձեր հանդեպ, որ ես, կարծես, դեռ լուռ եմ իմ հոգու համար: Ես ոչ մեկին չեմ ուզում, բացի քեզնից, իմ սիրելիի և իմ ընկերոջ համար, և ոչ մեկին, բացի քեզնից, ես հավատարիմ չեմ լինի:

Երկուսս էլ մեր առջև մեծ ճանապարհ ունենք, մենք հրաշալի կերպով կանցնենք այդ ուղին, ես կատարյալ հավատ ունեմ մեր նկատմամբ, ու նույնքան կատարյալ է իմ սերը քո հանդեպ՝ ինչպիսին որ այն եղել է միշտ՝ խաղաղ, լուռ, մինչև հոգիս ներծծված։ Ուրիշ էլ ոչ մեկի կարիքը չունեմ, միայն դու՝ իմ սիրեցյալ, իմ ընկեր, ուրիշ էլ ոչ մեկի հավատարիմ չեմ լինի, միայն քեզ։

Հավերժ քոնն եմ։

18 մայիսի, 1917թ.

*** 

Զելդա Ֆիցջերալդը՝ Սքոթ Ֆիցջերալդին

 

Սիրելիս,

Ես սիրում եմ այս թավշյա գիշերները: Այդպես էլ չկարողացա որոշել…  քեզ ավելի շատ սիրում եմ հավերժական դասական կիսալույսերի մեջ, որտեղ կյանքը միախառնվում է ցերեկային լույսին, թե կեսգիշերային լիակատար մթության մեջ, իսկ գուցե կեսօրվա շքեղության մեջ: Ինչևէ, ես քեզ ամենաշատն եմ սիրում, և դու ինձ զանգեցիր հենց այնպես, քանզի ուզել էիր զանգել այս գիշեր։ Զանգիցդ հետո երկու ժամ քայլում էի հեռախոսալարի վրայով՝ փորձելով այնպես անել, որ սերդ պահի ինձ, հովանոց դառնա ինձ համար, հավասարակշռությունս պահի։

Աշուն, 1930թ․

***

Դիլան Թոմասը՝ Քեյթլին Թոմասին

 

Կատու, կատվիկս,

Եթե միայն գրեիր ինձ՝ իմ սեր, այ կատու։ Ինչպես կարող ես կռահել հասցեից, սա Չիկագոյի համալսարանի դոների պատվավոր և արժանապատիվ շտաբն է։ Ես սիրում եմ քեզ։ Սա այն ամենն է, ինչ գիտեմ։ Բայց նաև գիտեմ, որ ես այս տողերը գրում եմ տիեզերքին՝ մի սարսափելի, անհայտ տարածք, ուր պատրաստվում եմ ներթափանցել։ Ես գնալու եմ Այովա, Այդահո․․ թեպետ այս անունները տառասխալով եմ գրում, բայց դրանք շարունակում են լինել քարտեզի վրա։ Իսկ դու՝ ոչ։ Մոռացե՞լ ես ինձ։ Ես այն տղամարդն եմ, որին ասում էիր, թե սիրում ես։ Ես քնում էի ձեռքերիդ մեջ, հիշո՞ւմ ես։ Բայց դու երբեք չես գրում ինձ։ Դու ինձնից էլ անխելք ես։ Ես քեզ նման չեմ։ Ես սիրում եմ քեզ։ Դժնդակ օրերի շարքում չկա գեթ մեկ օր, որ ես չասեմ ինքս ինձ՝ ամեն բան լավ կլինի։ Տուն կգնամ։ Քեյթլինը սիրում է ինձ։ Ես սիրում եմ Քեյթլինին։

Բայց հավանաբար դու մոռացել ես։ Եթե մոռացել ես, կամ մարել է սերդ․․․ խնդրում եմ, կատվիկս, ասա ինձ այդ մասին։ Ես սիրում եմ քեզ։

Դիլան

6 մարտի, 1950թ.

***

Վիտա Սաքվիլը՝ Վերջինիա Վուլֆին

 

Ես վերածվել եմ մի բանի, որը Վերջինիան է ուզում։ Քեզ մի գեղեցիկ նամակ գրեցի գիշերվա անքուն մղձավանջային ժամերին, և ամեն ինչ անցավ. ես պարզապես կարոտում եմ քեզ, միանգամայն պարզ, հուսահատ ու մարդկային ձևով: Դու, քո բոլոր անհեթեթ տառերով հանդերձ, երբեք ինձ նման չէիր գրի նման պարզ արտահայտություն, միգուցե դու չես էլ զգա դա: Եվ, այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ դու խելամտորեն կվերաբերվես իմ այդ փոքրիկ թերացմանը։

Բայց դու ասածս խոսքին գեղեցիկ հանդերձանք կարող ես հագցնել, բայց այն փոքր-ինչ կկորցնի իրականությունը դրանից։ Իմ դեպքում ամեն բան մի քիչ անտաշ տեսք ունի։ Քեզ կարոտում եմ ավելի շատ, քան երբևէ կարող էի հավատալ, որ ունակ եմ։ Ուստի այս նամակն իսկապես ցավի ճիչ է: Անհավանական է, թե որքան կարևոր ես դարձել ինձ համար: Անհավանական է, ենթադրում եմ, դու սովոր ես, որ մարդիկ նման բաներ ասեն քեզ։ Գրողը տանի, անիծված արարած։ Ես քեզ չեմ ստիպի ինձ ավելի շատ սիրել՝ նույն կերպ նվիրվելով ինձ, բայց ախր, սիրելիս, ես չեմ կարող լինել քեզ հետ ու շարունակել խելամիտ մնալ․ չափից շատ եմ քեզ սիրում այդ ամենը պահպանելու համար։ Չափազանց իրական։ Պատկերացում անգամ չունես, թե որքան անկողմնակալ կարող եմ լինել այն մարդկանց հետ, որոնց չեմ սիրում: Ես դա վերածում եմ արվեստի։ Բայց դու կոտրել ես իմ պաշտպանական պատնեշը։ Եվ ես անգամ չեմ էլ զայրանում․․․

21 հունվարի, 1926թ․

***

Ջեյմս Ջոյսը՝ Նորա Ջոյսին

 

Իմ սիրելի, փոքրիկ աղջիկ,

Հավանաբար Երկրին մոտ դեռ մի աստղ է մնացել, քանզի ես դեռ անմարդկային տենդի մեջ եմ։ Այսօր ես փողոցում հաճախ էի կանգնում ու բացականչում, երբ հիշում էի բոլոր այն նամակների մասին, որոնք գրել եմ քեզ երեկ և նախորդ գիշերը: Հավանաբար շատ սարսափելի է այն ցերեկային սառը լույսի տակ կարդալը։ Գուցե արդեն զզվեցրել եմ քեզ իմ կոշտությամբ։ Ես գիտեմ, որ դու շատ ավելի նուրբ ես, քան քո արտասովոր սիրելին, և թեև դու ինքդ էիր, այ դժգույն փոքրիկ աղջիկը, ով առաջին անգամ գրեց ինձ, ասելով, որ ուզում է քնել ինձ հետ, բայց կարծում եմ, որ իմ պատասխանի վայրիությունն և անպարկեշտությունը գերազանցում էին համեստության բոլոր սահմանները: Երբ այս առավոտ ես ստացա քո շտապ ուղարկված նամակը և տեսա, թե որքան զգույշ ես դու քո անարժեք սիրեցյալի հետ, ես ամաչեցի իմ գրածից: Բայց հիմա գիշեր է, գաղտնի մեղսավոր գիշեր, որ  կրկին իջել է աշխարհի վրա, և ես նորից մենակ եմ։ Գրում եմ քեզ, իսկ քո նամակը նորից ծալված է իմ առջև։ Մի՛ խնդրիր, որ գնամ քնելու, սիրելիս։ Թույլ տուր գրել քեզ, սիրելի՛ս։

Ախր գիտես, սիրելիս, ես խոսելիս երբեք անպարկեշտ արտահայտություններ չեմ օգտագործում։ Դու երբևէ լսե՞լ ես, որ ես այլոց մոտ անպարկեշտ բառեր արտասանեմ։ Երբ տղամարդիկ այստեղ իմ ներկայությամբ կեղտոտ կամ անառակ պատմություններ են պատմում, ես գրեթե չեմ ժպտում: Այնուամենայնիվ, դու ինձ ասես գազանի ես վերածում։

Մի՛ բարկացիր, սիրելիս, սիրելի՛ Նորա, իմ փոքրիկ վայրի ծաղիկ: Ես սիրում եմ քո մարմինը, փափագում եմ քեզ, երազում եմ քո մասին։

Խոսի՛ր ինձ հետ, իմ՝ այնքան սիրելի շուրթերովդ խոսիր, որոնք ես համբուրել եմ արցունքներիս միջից: Եթե ​​այս կեղտը, որ գրել եմ, վիրավորանք է, ապա հուսամ, որ դու ինձ նորից խելքի կբերես։ Աստված ինձ օգնական։

3 դեկտեմբերի, 1909թ․