Գրականությունը և հեղափոխությունը կամ հովվերգորեն փռշտացող փայտե ձին

Ճառ՝ արտասանված Բելգրադում, գրողների համաժողովի ժամանակ

Հարգելի’ տիկնայք և պարոնայք, ահա թե ինչ եմ ուզում ասել ի սկզբանե: Ես հեղափոխության հակառակորդն եմ: Ես վախենում եմ զոհից, որի անունը ստիպված եմ լրացնել հանգամանքների բերումով: Ես վախենում եմ նրա անմարդկային նպատակների համադրումից, նրա բացարձակ պահանջներից, նրա՝ ոչ հումանիտար անհանդուրժողականությունից: Ես սարսափում եմ հեղափոխության մեխանիզմից, որը բռնությունների համար որպես կենսահյութ ստիպված է հորինել պերմանենտ հակահեղափոխություն. Կրոնշտադտից մինչև Պրահա ռազմական հաջողությամբ բաժան-բաժան արվեց հոկտեմբերյան հեղափոխությունը, որով էլ նա վերականգնեց հանձնված տիրապետող կառույցները: Հեղափոխությունները կախվածությունը փոխարինում են մեկ այլ կախվածությամբ, բռնությունը՝ մեկ այլ բռնությամբ: Այլ բառերով ասեմ. հեղափոխության համակիրների համար բոլոր դեպքերում ես մի համբերատար հյուր եմ, մի վերահսկող եմ կամ վատագույն դեպքում՝ մի սոցիալ-դեմոկրատ: Քանի որ արևմտաեվրոպական երկրները հեղափոխության վաղ շրջանում խոսքի մեջ եւ դիտարկումներում կիսով չափ վախեցնում էին հեղափոխությամբ, կիսով  չափ հրապուրում էին՝ այն գործածելով, եւ հեղափոխական հեռակա ժեստերը Ֆրանսիայում նշանակում էին ոչ այլ ինչ, քան՝ ռեակցիայի ուժեղացում, երբ հեղափոխական երկրորդական գրականության հետեւանքները կանանց և տղամարդկանց վերնահագուստներն են, առկախ է մնում հարցը, թե երիտասարդների հիմնական եւ անհույս հեղափոխական չարաշահումները վերջնականապես չե՞ն բացատրվում գրական հովվերգության անբավարարվածությամբ, որոնց խոստացած հեղափոխությունը ի հայտ է գալիս  աղմկոտ մուտքով: Ամեն դեպքում Գերմանիայում առաջին տեղում էր գրական միջակությունը, որը փորձում էր ուսին ինչ-որ բան կրելու ոճով մարել ուսանողական բողոքը: Այդպես կարող էր հնչել մի սեմինարի աշխատանք՝ գրական էպիգոնների դերը հեղափոխական մոդելների հրապարակայնացման ժամանակ:

Երբ սկսվեց այս հարյուրամյակը, հեղափոխությունը Գերմանիայում տեղի ունեցավ երաժշտության ներքո. այն յոթանասունականների սկզբին էր, երբ հեղափոխական վարքն ավելի շատ փնտրվում էր նյութական օժանդակություն ցուցաբերող խաղահրապարակներում: Ինքնըստինքյան փայտե պահպանողականության թերթերը տպագրում էին ատամների կրճտոցով ֆելիետոններ, եւ դրանք աննկուն էին: Գրականություն եւ հեղափոխություն-կամ հովվերգության փռշտացող փայտե ձի:      

Նրանք նկատելու են, որ մեր՝ այդքան լուրջ արծարծած թեման իմ մեջ փորձում է առաջացնել կուշտ քմծիծաղ: Կարելի էր կարծել, որ նրանք կա՛մ որպես հեղափոխական նորաձևության խոսքով ազդված ներկայացուցիչներ էին, կա՛մ չէին ընթերցել Տրոցկու ելույթը, կա՛մ դեմ լինելով ավելի լավ իմացությանը, նվազագույնը՝ հրապուրված ժամանակավոր ուսանողական բողոքով, թեզի՝ ծիծաղելի իմացությամբ գրականությունը դարձրել էին հեղափոխության սպասուհին: Ես ցանկանում էի Ձեր եւ ինձ համար պահպանել այս անմտության բուն էության երկարատեւ առարկությունը, այսինքն՝ սոցիալիստական ռեալիզմը: Մենք բոլորս գիտենք, որ մեր ժամանակներում գրականությունը զիջող է, քանի որ այն դարձել է հեղափոխության միամիտ զոհը: Օրինակ՝ ռուսական եւ իտալական ֆուտուրիստներին անհրաժեշտ էր փոքր-ինչ տարածվել, ինչպես փութկոտ մի արմատական-հակաքաղաքացիական գրական ուղղություն, որը վստահում էր հեղափոխական շարժմանը, եւ որը դուրս եկավ դեպի ամբողջատիրական նավարկուղի: 1924թ. Տրոցկին գրում է. ‹‹Վերջապես իտալական ֆաշիզմը հեղափոխական մեթոդներով չէր եկել իշխանության, որոնցով նա զանգվածներին, մեծամասնությանը, միլիոններին ընդգրկել էր շարժման մեջ. մարտերում կոփված ու զինվա՞ծ էին նրանք: Չկա ոչ մի պատահական բան եւ ոչ մի թյուրիմացություն, այլ՝ որոշակի օրինաչափություն, որ իտալական ֆուտուրիզմն առաջ է եկել ֆաշիզմի ալիքի վրա››: (Ավելի ուշ նույնկերպ ստալինիզմն ապացուցեց իր ագահությունն՝ ընդդեմ ռուսական ֆուտուրիզմի): Ամենից հաճախ հեղափոխության ճիչը անքննադատելի  թութակությունը փոխարինում է ահաբեկչությամբ:

Սկսած այս տարվա օգոստոսից՝ Փարիզը զարդարված էր մի ցուցահանդեսով՝ ի պատիվ Նապոլեոնի, որի ծննդյան երկու հարյուրամյակին նվիրված տոնակատարությունը Եվրոպայում ուղեկցվում էր հակասական զգացմունքներով: Մինչ մենք բավարարվում ենք նրանով, որ ներկայացնում ենք Փարիզյան ցուցահանդեսը, Նապոլեոնը երբեք չի տառապել գրական ներբողներ ձոնողների արատով, քանի որ Նապոլեոնը ֆրանսիական հեղափոխության հետևանքն էր, եւ ճիշտ նույն կերպ Իոսիֆ Ստալինն է ընկալվում որպես հոկտեմբերյան հեղափոխության հետևանք. ո՛չ Նապոլեոնը, ո՛չ էլ Ստալինը երկնքից չէին ընկել: Այդ դեպքում կարող ենք պատկերացնել, թե որքան գունեղ եւ ինչպիսի փառահեղ գովեստներ կարող էին շռայլել Ստալինին: Նույնկերպ բռնապետներ Մուսոլինիի եւ Հիտլերի երկուհարյուրամյակները կարող են հիշատակվել մեծ ցուցահանդեսներում, եւ Մարինետտիից մինչեւ Գոթֆրիդ Բենն` արժանանալ ընտիր գրական վկայությունների: Բոլոր ժամանակներում եւ յուրաքանչյուր համակարգից ծնվել են գրողներ, որոնց հակաբուրժուական զայրույթն արտահայտվել է հեղափոխական պատճառներով: Մենք պարտական ենք այդպիսի արդյունավետ սխալներին, որոնք գեղեցիկ եւ մնայուն բանաստեղծություններ են թողել՝ Կլոպշտոկից եւ Շիլլերից մինչև Եսենին ու Մայակովսկի: Գրողները նախընտրում են փոխաբերական իմաստով մաքուր ամպրոպի գործողությանը ազատություն տալ սպիտակ թղթին: Հազիվ մենք փորձել ենք Ռեմբոյի ոտանավորի կեսը կամ վաղ էքսպրեսիոնիստական լեզվական պատկերը համեմատել իրականության հետ, գիլյոտինի պուրիտանական ջանասիրությունը սկսում է մեզ հոգնեցնել կամ մենք հրապուրվում ենք թեզի սխոլաստիկ բանավեճով, թե՝ Ստալինի ագրարային ռեֆորմներն արդարացվա՞ծ էին միլիոնավորների կուլակաթափությամբ: Գերմանացի գրող Գևորգ Բուխները առանց որեւէ բան բաց թողնելու նկարագրել է հեղափոխության մահացու մեխանիզմները: ‹‹Դանտոնի մահը›› կուբայական և չինական հարաբերությունների տեղական կոլորիտում կրել է մի քանի փոխակերպումներ: Միասնական հրապարակը մինչ օրս չի հերքել՝ հեղափոխությունը խժռում է իր զավակներին: Ես արդեն լսել էի հարցը. այդպիսով` պե՞տք է ասել, որ անհրաժեշտ չէին ֆրանսիական եւ հոկտեմբերյան հեղափոխությունները:

Մենք որեւէ առիթ չունեինք հետազոտելու, թե  ինչպիսի հետեւանքներ է ունենում  հայտնի զոհերին հեռացնելը, որոնք կարողացել էին Ֆրանսիայում առանց հեղափոխության հետագայում ճանապարհ բացել եվրոպական լուսավորության համար: Մենք չգիտենք եւ կարող ենք միայն ենթադրել, թե Կերենսկու կառավարությունն ինչպիսի զանգվածների օգնությամբ էր կարողանում ժողովրդավարացնել ցարական Ռուսաստանը: Ով հավատում է հեղափոխությանը եւ նրա հետևանքներին, պետք է ուսանի կա’մ անգլիական, կա’մ շվեդական օրինակները:

Սակայն պետք է իմանալ մեկ բան. եթե դեռ մեր ճաշակին հարիր են   Էյզենշտայնի ‹‹Պոտյոմկին զրահանավ›› ֆիլմը, պարգեւատրումը, վեր են հառնում Ստալինն ու նրա հետեւանքները, յուրաքանչյուրը ստիպված է լինել անուղղելի հեղափոխական էսթետ: Ես գալիս եմ մի երկրից, որի հեղափոխական անցյալը հրապուրիչ է իր ողբերգականությամբ:                                                      

1848 թվականից մինչեւ 1918 թվականը մեզնից ամենաերիտասարդները գրքերի փոխանակմամբ էին հեղափոխություն անում. մեզ մոտ, տանը, կարճ կամ երկար, մեծամասամբ ծիծաղելի հեղափոխությունները մնում էին բախտի քմահաճույքին: Որքա՞ն արժե մինչ օրս միակ, կարելի է ասել, հաջողված գերմանական հեղափոխությունը, որը 1933թ. իշխանությունը նվաճեց նացիոնալ-սոցիալիզմի միջոցով: 

Չափազանց հեշտ է Մուսոլինիի քայլերթը Հռոմ եւ Հիտլերի՝ հունվարի 30-ին ավարտված աջակողմյան հեղաշրջումը համարել պատվավոր կոչմանը համարժեք, երբ ուզում են գործածել ‹‹հեղափոխություն›› բառը՝ հաշվի առնելով միայն ձախակողմյան իշխանության նվաճումը: 

Հեռու լինելով այդ ամենից՝ նպատակները եւ շարժառիթները հավասարեցնում են ձախ եւ աջ հեղափոխությունները, սակայն ես այն կարծիքին եմ, որ մի հեղափոխության մեխանիզմները անկախ են նրա գործառույթներից: Եվ կապ չունի բնավ՝ սնվա՞ծ կլինի այն ձախ կամ աջ գաղափարախոսությամբ, թե՞ այդ ընթացքում ազատագրված կլինի ձախ կամ աջ ուղղվածության ագրեսիայի պահանջներից: Ինքնին աջակողմյան հեղափոխության աջ ուղղվածության գրականությունը միեւնույն ձեւով չի հարաբերվում ձախակողմյան հեղափոխության ձախ ուղղվածության գրականությանը: Բրեխտի Ստալինյան օրհներգը, ելնելով նացիոնալ-սոցիալիզմից, չի մանեւրում Հայդեգերի  խոնարհումների առջեւ: Աննա Սեգհերսը եւ Իլյա Էրենբուրգն իրենց տեղն են գտել Գոթֆրիդ Բենի և Էզրա Փաունդի կողքին, վերջապես տրվել է մոմե կերպարների մի կաբինետ, որտեղ գրական մեծություններն անձնավորել են գրականություն-հեղափոխություն հարաբերությունը:    

Բյուխների «Դանտոն»-ում հնչող կոչը՝ հեղափոխությունը պետք է դադարեցվի, եւ հանրապետությունը պետք է ծնվի, արժեքավոր է մինչև օրս: Չեխոսլովակիայի օկուպացիան ապացուցում է, թե որքան դժվար է հանրապետության սկզբնավորումը, երբ չեն կարողանում դադարեցնել հեղափոխությունը: Որպեսզի ավելի շատ առիթ լինի տոկալու, մի կողմ են նետում «Գրականություն եւ Հեղափոխություն» թեման, եւ հեռվում այն ավելի քիչ է առկայծում, որովհետեւ  մի քանի մտորումներով է համակում ‹‹Գրականություն և Հանրապետություն›› թեման:

Իմ երկրում մի քանի շաբաթ առաջ ավարտվեց հանրապետության ուրախության եւ ցավի մի շրջան: Սոցիալ-դեմոկրատների ամեն դեպքում ճանաչված կարճ հաղթանակը, որը փոփոխական եւ մռայլ է, ավելի տարաբախտ է, քան՝ շարունակական պատմությունն է գերմանական պառլամենտական ժողովրդավարությանը մի քանի շանս տվել: Սեպտեմբերի 28-ին նախորդող ժամանակը եւ ընտրապայքարին նախորդող ժամանակը հագեցած էին  «հեղափոխություն» հրապուրիչ բառով: Իսկ երբ ավարտվում էր բողոքի ակցիան, եւ երբ հանձնված իշխանության խմբերը կանգնում էին միմյանց դեմ՝ պահպանողականությունն ազգային վերնաշենքով, ռեֆորմատոր ուժերը՝ սոցիալ-լիբերալ միտումներով, հեղափոխություն բառը բոլոր դեպքերում գործածվում էր ներքին հավաքագրման եւ օգտագործման համար: Խոհեմ քաղաքացու միտքը  ցանկանում էր կողմնորոշվել կա’մ վերբալ ռադիկալիզմի, կա’մ էլ հիսուն տարվա վուլգար հակակոմունիզմի հարցում: Ռեֆորմների նպատակները միջանկյալ ժամանակահատվածում, որոնք ջանք էին թափում ֆինանսական ծրագրերի իրագործման համար, խոտորվեցին: Բանականությունը կարող էր իր բազիսը մի քանի ոտնաչափ հեռացնել: Հետաքրքրաշարժ էր դիտարկելը, թե ինչպես է հենց նոր ուրվագծված հիասթափության պրոցեսը քաղաքականության մեջ բավարարվում գրականությամբ՝ ինչպես թերթերի տնտեսական բաժինները, որպեսզի հասկանալի լինի, որ գրականությունը կարող է ասել ավելին:  Ֆելիետոնը գրականության մի ժանր է, որի միջոցով ազատությունն անկաշկանդ զբաղվում է հեղափոխական ավազե տուփի խաղով: Հրատարակչության խմբագիրները եւ տարբեր պատճառներով մռայլված հեղինակները, հետևելով մրցույթին, սկսեցին վրեժ լուծել հեղափոխություն չկամեցող հասարակությունից, որտեղ նրանք սիստեմատիկ կերպով փորձում էին ավերել մի քանի հրատարակչություններ՝ կրճատելով դրանք: Դա չէր կարող վիրավորել, քանի որ այն հեղափոխության գրական խաղային կերպն էր եւ առաջին հերթին ուղղորդվում էր սեփական ճամբարի դեմ: Անցած երեք տարիների ընթացքում հեղափոխական փոփոխությունների ներկայացուցիչները երբեք չառաջարկեցին որեւէ գաղափար, օրինակ՝ Հաննովերում արդյունաբերական տոնավաճառի պայթեցումը հնարավո՞ր է բացատրել Ֆրանկֆուրտի գրքերի տոնավաճառը Բաստիլ տեղափոխելով: Ես չեմ ցանկանում անդրադառնալ մանրամասներին եւ  հետաքննել, թե վայե՞լ է, արդյոք, գրոհը սառը բուֆետի վրա, ուշ կապիտալիզմի շրջանում իշխանության կենտրոնացումը զանգվածներին դարձնո՞ւմ է ուշադիր: Տխուր փաստագրումը նույնպես, որ հանձնված, ձևականորեն արդարացված գերմանացի ուսանողների դժգոհությունը մի քանի տարի շարունակ ցանկանում է զայրացնել քաղքենուն, որը վազվզում է ձախ կողմում կոստյումով, ժամանակակից մի շարժման կեղծ հեղափոխական բնավորությանն առավել քան բնորոշ համախտանիշ է, որը միայն վերջում է ակնհայտ դառնում: Ինչպես արմատական ձախերն էին միասին վիճում, եւ ինչպես նրանք կույր էին դարձել այլընտրանքի նկատմամբ, նույնքան էլ դժվար, երկարաժամկետ փորձ էր հանրապետությունը վերջապես թողնելը:                                                          

Այդ կերպ մենք մեզ ճիշտ ենք հասկանում: Ես խոսում եմ ոչ ամենևին  ուսանողական բողոքից, որը մեծամասամբ ճնշում է բարեփոխումները եւ  արմատական ժողովրդավարական բանավեճերը, օրինակ՝ հարկադրում էր  ուշացումով բարեփոխումներ անել բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ես խոսում եմ «հեղափոխություն» հրապուրիչ բառով գրական անզգույշ շրջայցի մասին եւ արագ գրող, բոցավառ ձևակերպումներով արտասովոր պատվախնդիր մարդկանց մի խմբի մասին, որոնք չեն հոգնի ֆրանսիական ձախերի ջախջախումը որպես հեղափոխական սխրանք երգելուց եւ անթոլոգիա կազմելուց: Պատրանքներին հրաժեշտ տալուց հետո տեսնում ենք, որ Ֆրանսիայում համերաշխությունը կայանում է մի կողմից՝ աշխատավորների, մյուս կողմից՝ ինտելեկտուալների, ուսանողների միջեւ:

Երբ վերջին ընտրապայքարի փուլում երկարաժամկետ հարկացուցակի  համաձայնությունը եւ D-Mark-ի[1] կանխիկ ավելացումները ինքնաբերաբար աշխատանքի տեղավորվածներին առաջնորդում էին ավելի մեծ ձեռնարկումների, արմատական ձախերի փորձված խմբերը, հավատարիմ սրտով եւ առողջ մտքով, չափելով աշխատավորներին`սկսում էին իրար մերձեցնել հեղափոխականներին ու գործադուլավորներին: Նրանք բարեսիրտ եւ համոզիչ կերպով թփթփացնում էին վերջիններիս ուսերին եւ նրանց տուն ուղարկում:                             

Կհասունացնի՞ նրանց արդյոք այդ ‹‹բազիսային›› իրադարձության ուսուցանող ազդեցությունը: Բավարար չափով ուժեղ եւ զգաստացնո՞ղ է հանրապետական առօրյայի հակասությունը, որպեսզի հեղափոխական սիրողական դասընթացների ազատ ժամանակվա զբաղմունքը վերջում տեղափոխենք գրական դաշտ:   

Մի ցինիկ կարող էր պատասխանել. գրական շուկան կկարգավորի հարցուփորձը: Այդ ժամանակ բարձրաճաշակ հեղափոխական գրականության պահանջն ավելի քան գաղտնի էր մնում: Ինքնին վերջին բարձրաստիճան դուստրը սկսում էր հասկանալ, որ արդյունաբերական միջոցների պահանջների բավարարման վերացումը կարողանում էր նշանակալից կերպով հրահրել դիմադրություն, որ արդյունաբերական ազգերը համատեղ, արևելքում, ինչպես նաև՝ արևմուտքում, ստիպված են ավելացնել իրենց արդյունաբերական ուժերը, երբ արդեն հրահանգված աղետը Երրորդ աշխարհում ստիպված պետք է հանդիպեր դիմադրության, եւ որ որոշումներն ընդունվել էին ոչ թե գերմաներենի սեմինարների ժամանակ, այլ՝ գտնվում էին Հարավային Ամերիկայի հեղափոխությունների հիմքում: Առաջին հայացքից նրանք դիմում են ռիսկի: Գրականությունը կլինի, նա կցանկանա այդպես բովանդակային եւ լուրջ ընդունվել՝ ապագայում չկարողանալով խթանել «հեղափոխություն» հրապուրիչ բառով: Նկատելի են նշանները, որ հատկապես Սկանդինավյան երկրներում (բոլոր մյուս եվրոպական երկրներից առաջ) ավելի ու ավելի շատ գրողներ սկսում են քաղաքականության զարգացման հնարավորություններով ու սահմաններով հետաքրքրվել որպես խաղաղության քաղաքականության մի մաս: ‹‹Խաղաղության հետազոտում›› բառը դեռեւս մի քանի տարի առաջ ընկալվում էր որպես նախապաշարմունք, այն սկսում էր գործածվել որպես երազկոտ պացիֆիզմ, առաջին անգամ լրջորեն կշիռ էր ստանում բյուջետային քննարկումների ժամանակ, խաղաղությունը, մինչև արտակարգ դրության հասնելը պահանջում է գիտականորեն հետազոտված հնարավորությունների միջոցով պատերազմական իրավիճակներ ստեղծող հակամարտությունների  խաղաղ լուծում: Կկարողանա՞ գրականությունը թողնել բարիկադների նկարագրված միջավայրը: Կամ նա կդառնա՞ արդյոք էզոթերիկ, հետաքրքրաշարժ եւ խենթացնող, աղճատված ուղեցույց, որի փախուստը հաջողվում է ենթադրյալ ռոմանտիզմից առաջ:                                    

‹‹Գրականություն եւ հեղափոխություն››,- սա մի հոյակապ հրատարակություն է՝ ժառանգություն մնացած Լև Տրոցկուց: Այն մարքսիստ սխոլաստիկի սրտառուչ զրույցն է ձախակողմյան ճիզվիտի հետ: Բացառիկությունը կմնա, եւ տոնելիս միայն կհասկացվի, որ գրականությունը պահանջում է իրականություն, քանի որ այն տալիս է ավելին: Ես ցանկանում էի ճանաչել Ձեզ՝ հարավսլավացիներիդ: Որպես գերմանացի ես ձեզ հաղորդում եմ հաճելի լուր: Ես հեռանում եմ այստեղից, որպեսզի ձեր և իմ իրականությունները ստիպված չլինեն միմյանցից հեռանալ: Հեղափոխություններն արդեն հաղթել են:


Գերմաներենից թարգմանեց Թագուհի Հակոբյանը

 

[1] D-Mark-ը անգլերեն բառ է, նշանակում է գերմանական մարկ