Եվ լույսը նրա լի է անմահությամբ
Ազնավուրի հիշատակի օր
Տեր, ծնունդ տուր մի ամպրոպի,
Որ մի փայլակ ամպը ճեղքի,
Բանալով ինձ անցքը դեպի
Ճանապարհը հավերժության:
Եթե պետք է քեզ անպայման,
Որ չթողնեմ մի բիծ անգամ,
Իմ կոշիկները կհանեմ ես անվարան,
Որ ոտաբաց,
Բազկատարած
Արժանանամ
Հավերժության: